Սիրուշոն նորածին դստեր հետ տեսանյութ է հրապարակել
Սիրուշոն սոցիալական ցանցերի իր էջերում նոր երաժշտական հոլովակ է ներկայացրել, որտեղ դստեր հետ է։
Սիրուշոյի ու Լեւոն Քոչարյանի երրորդ զավակը լույս աշխարհ է եկել հունիսին։
Ընտանիքում սպասվող համալրման մասին երգչուհին հայտնել էր մարտին, իսկ անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ նշել, որ Զաբելը իր եւ ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։