Շերն ու Քիմ Քարդաշյանը մասնակցել են CR Fashion Book ֆոտոշարքի նկարահանումներին
Լոս Անջելեսում՝ CR Fashion Book-ի լուսանկարահանումների ժամանակ լուսանկարվել են Շերն ու Քիմ Քարդաշյանը։ Instagram-ում հրապարակված տեսանյութերի կադրերում երևում է, թե ինչպես են նրանք դուրս գալիս շենքից և նստում Harley-Davidson:
Քիմի հետ նկատվել են նաև մոդել Նաոմի Քեմփբելը։
Ինչ վերաբերում է Շերին, ապա այս կինը կարծես թե գտել է երիտասարդության գաղտնիքը: Նա չի փոխվում: Նա ունի հոյակապ կազմվածք, կենսուրախ է և գեղեցիկ։
Հիշեցնենք, որ Ջեների փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել։ Քրիս Ջենների հավաստմամբ՝ հեռուստաաստղը մտադիր է նոր ստեղծվելիք ընկերությունում աշխատանքի վերցնել համապատասխան կրթություն ստացած նախկին կալանավորների: Ջեները մանրամասնել է, որ դուստրն ուսումն ավարտելուց հետո ցանկանում է բանտային բարեփոխումներ իրականացնել։