ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսներն ու հայերն արժեն իրար. Սվիրիդովան ու նրա հայ սիրելին 11 տարի միասին են

Ռուսներն ու հայերն արժեն իրար. Սվիրիդովան ու նրա հայ սիրելին 11 տարի միասին են

Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան հանրությանն է ներկայացրել իր երիտասարդ սիրելիին՝ Դավիթ Վարդանյանին։ Իր ինստագրամյան էջում նա հրապարակել է իրենց համատեղ լուսանկարն ու հայտնել, որ արդեն վաղուց միասին են։

Սվիրիդովան լուսանկարը նվիրել է Դավիթ Վարդանյանի հետ համատեղ կյանքի 11 տարվան։ Դավիթը նրանից երիտասարդ է 14 տարով։ Միայն թե տարիքային տարբերությունը գրեթե նկատելի չէ։ «Մեկը՝ մեխրագույն, մյուսը՝ սպիտակ, երկու ուրախ սագեր։ Մեզ համար աննկատելիորեն ապրեցինք 11 տարի։ Ո՞վ կարող էր մտածել»,- գրել է երգչուհին։

Հրապարակման մեջ նա օգտագործել է «ազգերի ընկերություն», «ռուսներն ու հայերն արժեն իրար» հեշթեգերը։

  • Կիսվել: