երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քեթի Փերին գազի արտահոսքից ուշագնաց է եղել (տեսանյութ)

Քեթի Փերին գազի արտահոսքից ուշագնաց է եղել (տեսանյութ)

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին ուշագնաց է եղել գազի արտահոսքի պատճառով: Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է «Access»-ի YouTube ալիքում։

Դեպքը տեղի է ունեցել «American idol» հեռուստաշոուի ժամանակ, որտեղ երգչուհին հանդես է գալիս որպես ժյուրի: Փերին ընդհատել է նկարահանումները՝ հարցնելով իր գործընկերներին՝ արդյոք նրանք չե՞ն զգում գազի հոտը: Երգչուհին ասել է, որ գլխացավ ունի և դա «շատ վատ է»:

Նշվում է, որ շոուն նկարահանող անձնակազմին և մասնակիցներին տարհանել են, ինչից հետո Փերին ուշագնաց է եղել: Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարարները:

 

 
 
 
 
 
 

  • Կիսվել: