Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. թուրք մոդելավորող
Հայատյացության հերթական դրևորումը. հայտնի աստղերի համար զգեստներ մոդելավորող թուրք-ադրբեջանցի Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար:
Դրա պատճառը, նրա խոսքով, այն է, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլն ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»: