հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գնդակահարել են ռեփեր Pop Smoke-ին

Գնդակահարել են ռեփեր Pop Smoke-ին

Լոս Անջելեսում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով` 16:30-ին):

Համաձայն ոստիկանության տեղեկությունների ` երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և կրակել նրան:

Դիմակավորված անձինք դեպքի վայրից փախել են դեպքի վայրից, իսկ հիվանդանոցում հայտնի է դարձել, որ ռեփերը  մահացել է:

Սպանության պատճառները դեռևս հայտնի չեն:

 

  • Կիսվել: