Երկու տարվա սիրավեպից հետո հրեա դերասանուհին լքել է Ալ Պաչինոյին
Հրեա դերասանուհի Մեյթալ Դոհանը երկու տարվա սիրավեպից հետո լքել է Ալ Պաչինոյին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ինչպես պատմել է 40-ամյա դերասանուհին՝ բաժանման մասին որոշում է կայացրել զուգընկերոջ ժլատության, ինչպես նաև տարիքային տարբերության պատճառով: «Ես փորձում էի ժխտել, որ տարիքային տարբերությունը նշանակություն ունի, բայց անկեղծ ասած, նա արդեն տարեց մարդ է: Այդ պատճառով չնայած իմ սիրուն՝ մեր հարաբերությունները կարճ տևեցին»,- նշել է Դոհանը:
Դոհանը դժգոհել է նաև թանկարժեք նվերներ չստանալուց՝ նշելով, որ 79-ամյա Ալ Պաչինոն միայն ծաղիկներ է նվիրել իրեն: