«Comedy Woman»-ի մասնակից Նատալյա Եփրիկյանն ինքնամեկուսացել է
«Comedy Woman»-ի մասնակիցներից Նատալյա Եփրիկյանն ինքնամեկուսացել է Հայաստանում: Որպես ինքնամեկուսացման վայր դերասանուհին ընտրել է Ջերմուկ քաղաքը:
Սիրված դերասանուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Ինսթագրամի էջում՝ իր հիացմունքը հայտնելով Հայաստան աշխարհով: