Բրյուս Ուիլիսն ավարտում է դերասանական կարիերան
Բրյուս Ուիլիսն ավարտում է դերասանական կարիերան: Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը:
՛՛67-ամյա Բրյուս Ուիլիսի մոտ ախտորոշվել է աֆազիա, հիվանդություն, որն ազդում է լեզվական հմտությունների վրա՛՛,-նշել է Մուրը:
Նա նաև հայտնել է. ՛՛Բրյուսը լքում է կարիերան, որն իր համար այդքան կարևոր էր: Սա իսկապես դժվար ժամանակ է մեր ընտանիքի համար, և մենք գնահատում ենք ձեր սերը՛՛: