շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արտասովոր աղջիկ». Ավո Ադամյանը նոր երգ և տեսահոլովակ է թողարկել

«Արտասովոր աղջիկ». Ավո Ադամյանը նոր երգ և տեսահոլովակ է թողարկել

Թողարկվել է երգիչ Ավո Ադամյանի նոր երգն ու տեսահոլովակը, որը 15 ժամում YouTube հարթակում դիտվել է ավելի քան 46 հազար անգամ:

«Արտասովոր աղջիկ» կոչվող երգի բառերի հեղինակը Հարութ Թիզյանն է, երաժշտությունը Վարդան Գալստյանինն է: Երգի տեսահոլովակը, որում հերոսուհուն մարմնավորում է ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Երեմյանը, հեղինակել է Անուշ Պետրոսյանը:

Երգը վերջերս էկրաններ բարձրացած հեռուստատեսային նախագծի «soundtrack» է, որում գլխավոր հերոսին մարմնավորում է հենց երգիչը:

 
 

  • Կիսվել: