չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովից

Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Շվեյցարիայի հետ առաջիկա օրերին կպայմանավորվի այսպես կոչված «Խաղաղության գագաթնաժողովի» ժամկետի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ դրան կմասնակցեն մինչև հարյուր երկրներ։ Նրա խոսքերը մեջբերել է European Truth-ը։

Զելենսկիի խոսքով՝ այս պահին չկա այն պետությունների ստույգ ցուցակը, որոնք կմասնակցեն միջոցառմանը, սակայն, նրանց թիվը տատանվելու է 80-100-ի սահմանում:
«Մենք հավատում ենք, որ սա կլինի ամենահզոր գագաթնաժողովը։ Սա շատ կարևոր գագաթաժողով է, այնտեղ մենք գործընկերներ ենք տեսնելու, որոնց հետ էլ կկառուցենք հետագա քայլերի քարտեզը»,- ընդգծել է Զելենսկին։

  • Կիսվել: