ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ըստ գերմանիցիների՝ Թուրքիան աշխարհի խաղաղությանն ուղղված 4-րդ ամենամեծ սպառնալիքն է

Ըստ գերմանիցիների՝ Թուրքիան աշխարհի խաղաղությանն ուղղված 4-րդ ամենամեծ սպառնալիքն է

Գերմանիայում սոցհարցումներ ենանցկացվել՝ պարզելու համար, թե ըստ գերմանացիների՝ որ երկրներն են ամենաշատը սպառնում համաշխարհային խաղաղությանը: Հարցման մասնակիցներն աշխարհի խաղաղության համար վտանգ ներկայացնող երկրների շարքում ներառել են նաև Թուրքիան, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել որպես աշխարհի խաղաղությանն ուղղված սպառնալիք նշել միանգամից մի քանի երկիր, որոնք ներգրավված են ներկայումս ընթացող տարբեր հակամարտություններում:  

Արդյունքներն ամփոփելիս ստացվել է ներքոնշյալ պատկերը:

1. Իրան - 66%

2. ԱՄՆ - 61%

3. Հյուսիսային Կորեա - 55%

4. Թուրքիա - 51%

5-րդ տեղը կիսել են Ռուսաստանն ու Սիրիան 36-ական տոկոսով:

 

 
 

  • Կիսվել: