շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վորոնեժի մարզում խփվել են անօդաչուներ, որոնք գրոհել են ուսումնական ավիացիոն կենտրոնը. ՌԴ ՊՆ

Վորոնեժի մարզում խփվել են անօդաչուներ, որոնք գրոհել են ուսումնական ավիացիոն կենտրոնը. ՌԴ ՊՆ

Վորոնեժի մարզում ապրիլի 9-ի գիշերը խփվել են երկու ուկրաինական անօդաչուներ, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը հայտնել է մեկ ոչնչացված դրոնի մասին։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել, «հետեւանքները հողի վրա ճշտվում են»։

 

Baza եւ Astra թելեգրամ-ալիքները գրում են, որ անօդաչուները գրոհել են Չկալովի անվան ուսումնական ավիացիոն կենտրոնը Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքում։

Baza-ն տեղեկացրել է, որ առաջին դրոնը մխրճվել է շենքի ճակատամասում՝ չորրորդ հարկում, առավոտյան ժամը 3-ին մոտ։ Մեկ ժամ անց նույն տեղում հայտնվել է երկրորդ անօդաչուն։

  • Կիսվել: