երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նախագահի պաշտոնում ներկայացրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնի դարձավ ռուսական լրատվամիջոցներից։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան ալիքում գրել է․ «Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Պետական Դումա է ներկայացրել Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչի թեկնածությունը կառավարության նախագահի պաշտոնում»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո նախարարների կաբինետը՝ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, վայր է դրել լիազորությունները պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ: Կառավարության նախագահի թեկնածությունը Պետդումայում կհաստատեն այսօր՝ մայիսի 10-ին կայանալիք լիագումար նիստում:

Միշուստինը կառավարության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020թ․–ից։

  • Կիսվել: