շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
 Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը Ա հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է ինքը՝ Գոնաչարուկը՝ ֆեյսբուքում գրառում կատարելով։

«Ես պաշտոնն ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության եւ օրինավորության օրինակ Է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել եւ փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով»,- գրել նա։

«Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն Է ստեղծում, որ ես եւ իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն Է: Ազդեցության բազմաթիվ խմբերի, որոնք ձգտում են հասու լինել ֆինանսական հոսքերին, ձեռնտու Է, որ բանն այդպես ներկայանա: Բայց դա ճշմարիտ չէ»,-ընդգծել Է Գոնչարուկը:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ Tdlegram-ալիքներ տարածել են ձայնագրություն, որում մի քանի մարդ քննարկում Է նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաեւ գրիվնայի փոխարժեքի բարձրանալու պատճառներն ու հետեւանքները: Նրանցից մեկը Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով խոսում Է տնտեսության բնագավառում նախագահի «պրիմիտիվ» պատկերացումների մասին, իսկ իրեն համարում Է «անձեռնհաս տնտեսության մեջ»:

  • Կիսվել: