երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ դա հզոր գերտերություն է․ Մակրոն

Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ․ դա հզոր գերտերություն է․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ Այս դիրքորոշումը նա հայտարարել է չորեքշաբթի օրը Ռումինիա կատարած այցի ժամանակ։

«Ուկրաինայի նախագահը և իշխանությունների այլ ներկայացուցիչներ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին և հանդես գան որպես անվտանգության երաշխավոր։Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են»։ «Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, մենք ուզում ենք, որ կրակը մի օր դադարի, և քննարկումը վերսկսվի», - ասել է Մակրոնը։

«Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք։ Նա երեկ էր, այսօր է, վաղը նույնպես կլինի: Ռուսաստանը ուժեղ տերություն է»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։

  • Կիսվել: