շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ուկրաինական կործանված ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից. ամերիկյան ԶԼՄ-ներ

Ուկրաինական կործանված ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից. ամերիկյան ԶԼՄ-ներ

Չորեքշաբթի օրը Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը, որում 176 մարդ է գտնվել, սխալմամբ խոցվել է Իրանի կողմից, նման տեղեկություն են հրապարակել ամերիկյան ԶԼՄ-ները, հաղորդում է BBC News-ը:

Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից:

Այսօր ավելի վաղ ուկրաինական կողմն իր հերթին հայտարարել էր, որ ստուգումեր է կատարում՝ պարզելու համար, թե արդյոք ինքնաթիռի անկման պատճառը հրթիռից ստացված հարվա՞ծն է եղել, թե՞ ոչ, սակայն Իրանը դա բացառել է՝ նշելով, որ ինքնաթիռը կործանվել է Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազաների ուղղությամբ հասցված ավիահարվածներից ժամեր հետո:

Ամերիկյան աղբյուրները, մեջբերելով ԱՄՆ հետախուզության տվյալները, հայտնում են, որ արբանյակն ինֆրակարմիր «առկայծումներ» է հայտնաբերել երկու հրթիռի արձակումից հետո, որոնց հաջորդել է պայթյունի առկայծումը:

Հղում անելով Պենտագոնի և ԱՄՆ-ի ու Իրաքի հետախուզության աղբյուրներին՝ դարձյալ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության հրթիռով:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:

  • Կիսվել: