շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը

Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ  ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով:

Այդ մասին փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:

«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել նա

Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք է դրա հետ հաշվի նստել»,- հավելել է մամուլի կցորդը:

  • Կիսվել: