երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող նարկոբարոն

Թուրքիայում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող նարկոբարոն

Իտալիայի ու Թուրքիայի իրավապահ մարմինների համատեղ ուժերով Ստամբուլում ձերբակալվել է թմրանյութերի բեռնափոխադրմամբ զբաղվող «COMPANIO BELLO» աշխարհի ամենախոշոր ընդհատակյա կազմակերպության ղեկավար Դրիտան Րիհեփիին՝ Բենջամին Օմար Պերես Գարսիա կեղծանունով, գրում է ermenihaber.am-ը:

Վերջինիս նկատմամբ Ինտերպոլի հետախուզում էր հայտարարել։ Նա ձերբակալվել է Ստամբուլի Բեյլիքդյուզու վարչական շրջանում։

Նարկոբարոնին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում «Դիտավորյալ սպանություն, առևանգում/ազատությունից զրկում, փաստաթղթերի կեղծում, ինչպես նաև թմրանյութերի բեռնափոխադրում»։

 

  • Կիսվել: