ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայում առնվազն 7 մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին գրանցված երկրաշարժի հետևանքով

Թուրքիայում առնվազն 7 մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին գրանցված երկրաշարժի հետևանքով

Առնվազն 7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իրանում երկրաշարժից հետո մեր յոթ քաղաքացիներ զոհվել են Վանում [նահանգում], որոնցից 4-ը երեխաներ են, երեքը՝ մեծահասակներ»,- ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում։

Սոյլուի խոսքով՝ ևս 5 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Հիշեցենք, որ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 09:53-ին երկրաշարժ է գրանցվել Իրանի ալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: