կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան հայտարարեց Սիրիայում օպերացիան շարունակելու մասին

Թուրքիան հայտարարեց Սիրիայում օպերացիան շարունակելու մասին

«Խաղաղության ակունք» ռազմարշավը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք արձանագրի առաջադրված նպատակների իրականացումը, ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության նիստը կայացել է երեքշաբթի օրը, երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

Անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն կկատարեն Թուրքիային տված խոստումները՝ կապված թուրք-սիրիական սահմանից «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական զորամիավորման նահանջի հետ: Անկարան զորամիավորումը համարում է ահաբեկչական խմբավորում՝ պահանջելով Թել-Ռիֆաաթ և Մանբիջ քաղաքների տարածքից դուրս բերել գրոհայիններին:


Ներկա պահի դրությամբ ռազմական գործողությունները թուրքական «Խաղաղության ակունք» արշավի շրջանակներում դադարեցվել են: Թուրքական զորքերը զբաղված են Ռաս էլ Այն և Թել Աբյադ սիրիական քաղաքների միջև ընկած տարածքի ականազերծմամբ:

  • Կիսվել: