չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում

Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում

Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունն ամռան կավարտվի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ Թուրքիան հիշյալ ռազմական օպերացիան սկսել էր 2022-ի նոյեմբերի 20-ին: Այն ուղղված է քուրդ զինյաների դեմ: Գործողություններն իրականացվում են Սիրիայի ու Իրաքի հյուսիսում։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։

  • Կիսվել: