երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը

Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության կարևորությունը Թբիլիսիում քննարկվել է Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Իրակլի Չիկովանիի և Թուրքիայի ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարի հանդիպմանը, հաղորդում է sputnik-georgia.ru-ն։

Գործակալությունը հիշեցնում է, որ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են. երկրների միջև պաշտպանական համագործակցությունը սկսվել է 2012թ.:

Ինչպես նշել են կողմերը, եռակողմ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ այս տարի Վրաստանում կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպում։

Չիկովանին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության նախապայմաններից մեկն է։

  • Կիսվել: