Թարթառում ականի վրա պայթել է Եվրասիա միջազգային հիմնադրամի վարորդը
Թարթառի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ՝ ականներից չմաքրված տարածքում, ական է պայթել։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հակահետեւակային ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել է Եվրասիայի միջազգային մամուլի հիմնադրամի վարորդ՝ 1990 թվականին ծնված Բաբաշով Խազար Տարիել օղլուն։
Տուժածը հոսպիտալացվել է։