երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստոլտենբերգը Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին «ավտորիտար ուժերի դաշինքի» անդամներ է անվանել

Ստոլտենբերգը Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին «ավտորիտար ուժերի դաշինքի» անդամներ է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «Արևմուտքի թշնամիներն ավելի սերտ համագործակցում են ավտորիտար տերությունների դաշինքի շրջանակներում, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը»:

Ըստ Ստոլտենբերգի, իր հիշատակած «ավտորիտար դաշինքի» անդամները միմյանց «ավելի շատ համակարգված» գործնական աջակցություն են ցուցաբերում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, այս հանգամանքն էլ ավելի է կարևորում ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլ նաև հնդխաղաղօվկիանոսյան գործընկեր երկրների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ «ավտորիտար դաշինքին» դիմակայելու համար։

  • Կիսվել: