ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպորտը Պուտինի կյանքի անբաժան մասն է

Սպորտը Պուտինի կյանքի անբաժան մասն է

Սպորտով զբաղվելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առօրյայի անբաժան մասն է: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Սոչիում ընթացող մարտական սամբոյի լիգայի առաջին առաջնության ժամանակ, որին ներկա է եղել նաև Պուտինը:

Պեսկովն ասել է, որ Պուտինը զբաղվում է ոչ միայն սամբո մարզաձևով, այլև հոկեյով, լողով և ֆիտնեսով: Պուտինն ունի սամբոյի վարպետի կոչում և բազմիցս մասնակցել է սամբոյի մրցումների:

«Ես գիտեմ, որ նա շարունակում է այս պրակտիկան [սամբոյի մարզումներում]: Ես չեմ կարծում, որ դա նրան հաճախ է հաջողվում, քանի որ նրա սպորտային անհատական շտեմարանում ավելացել է նաև հոկեյը»,-նշել է մամուլի քարտուղարը:

  • Կիսվել: