հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սոչիում փոթորկի պատճառով եռահարկ շենք է փլուզվել

Սոչիում փոթորկի պատճառով եռահարկ շենք է փլուզվել

Սոչիի Լազարևսկի շրջանի Լոո միկրոշրջանում փոթորկի հետևանքով եռահարկ շենք է փլուզվել։ Շենքի փլուզման պահը նկարահանել և հրապարակել է Shot Telegram ալիքը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է փլուզվում եռահարկ շենքը, պատերն ու պատուհանների ապակին կոտրվում։

Հեռուստաալիքի հեղինակների խոսքով՝ մարդիկ, որոնք նախկինում ապրել են այդ տանը, նախապես լքել են շենքը։

Սեւ ծովի ափին գտնվող ռուսական քաղաքները ենթարկվել են հզոր փոթորկի։

  • Կիսվել: