Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, պայթյուն է որոտացել
Սիրիայի հյուսիսային շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Էլ-Բաբ քաղաքում, պայթյուն է որոտացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պայթյունի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 27-ը տուժել են:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ իր թվիթերյան էջում հայտնել էր 10 զոհի և 15 տուժածի մասին:
Համաձայն գերատեսչության տվյալների՝ ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կայարանի մոտ: Նախարարությունը պնդում է, որ պայթյունը կազմակերպել է Քրդական աշխատավորական կուսակցությունը:
Նշվում է, որ Էլ-Բաբը 2016-ին իրականացված «Եփրատի վահան» թուրքական ռազմարշավի արդյունքում «Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրվել էր»: