Սիրիայում հայտարարել են Դամասկոսում բնակելի տներից մեկի ուղղությամբ իսրայելական հարվածի մասին
Իսրայելը, հավանաբար, հարձակվել Է Դամասկոսում բնակելի տան վրա, հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Դամասկոսի Ալ-Մեզզա շրջանում բնակելի տունը հարձակման է ենթարկվել, ամենայն հավանականությամբ, իսրայելական ագրեսիայի հետևանքով՛՛, - նշված է նյութում:
Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ շաբաթ առավոտյան Դամասկոսում պայթյուններ են որոտացել:
՛՛Շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի հարվածի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ անդամ, այլ մարդիկ վիրավորվել են՛՛,- հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական տարածաշրջանային միավորման աղբյուրը:
Ինչպես գործակալությանը հայտնել Է աղբյուրը՝ բազմահարկ շենքն օգտագործվել է Սիրիայի կառավարությանն աջակցող իրանցի խորհրդականների կողմից: Reuters-ի տեղեկություններով՝ այն ամբողջությամբ ավերվել է հարձակման հետևանքով։
Ինչպես սիրիական Al Watan թերթին հայտնել Է Դամասկոսի Ալ Մուվասաթ հիվանդանոցի տնօրեն Իմամ Ալ Ամինը՝ հոսպիտալ է տեղափոխվել մեկ զոհ և երեք տուժած, այդ թվում՝ մեկ կին:
Սիրիական ԶԼՄ-ների տվյալներով՝ տունը բաղկացած է եղել չորս հարկից և ամբողջությամբ ավերվել է հարվածի պատճառով:
Բացի այդ, պաղեստինյան ՛՛Իսլամական ջիհադ՛՛ խմբավորման քաղբյուրոյի անդամ Իհսան Աթայան ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛ -ի հետ զրույցում ոչ հավաստի է անվանել իսրայելական սոցցանցերում հայտնված հաղորդագրությունները խմբավորման առաջնորդ Զիյադ ԱՆ Նախալայի ՝ հրամանատար Աքրամ Ալ Աջուրիի մահվան մասին:
ՑԱԽԱԼ-ը պարբերաբար հարվածներ է հասցնում արաբական հանրապետության տարածքին։
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Մոսկվան Սիրիայի վրա շարունակվող հարձակումները գնահատում է որպես ՛՛այդ պետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտում՛՛: