երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Շոտլանդիան հրաժարվել է իջեցնել ԵՄ դրոշը

Շոտլանդիան հրաժարվել է իջեցնել ԵՄ դրոշը

Շոտլանդիայի խորհրդարանը հրաժարվել է իջեցնել Էդինբուրգում շենքի մոտ կախված ԵՄ դրոշը, տեղեկացնում է Euractiv-ը:

Նշվում է, որ այն նախատեսվում է իջեցնել հունվարի 31-ին՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի պաշտոնական ելքի օրը: Դրա օգտին քվեարկել է 54 օրենսդիր, դեմ՝ 63:

Քվեարկությանը նախորդել են բուռն քննարկումները: Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակը՝  դրոշները չպետք է դառնան քաղաքական հարց, քանի որ դրանք ԵՄ-ի հետ Շոտլանդիայի հարաբերությունների իրավական կողմն են միայն արտացոլում:

  • Կիսվել: