Ռուսաստանում ամերիկացի զինծառայող է ձերբակալվել
Ռուսաստանում ամերիկացի զինծառայող է ձերբակալվել: Նա այցով Կորեայում էր և ինքնուրույն մեկնել է Ռուսաստան: Ըստ ABC News-ի՝ դրա մասին հայտնել է ոմն պաշտոնյա: Ըստ նրա՝ ամերիկացի զինծառայողը ձերբակալվել է գողության մեղադրանքով։
ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ զինվորի ընտանիքը ծանուցվել է դեպքի մասին:
ԱՄՆ բանակում РИА Новости-ին հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունը Պետքարտուղարությանը տեղեկացրել է Վլադիվոստոկում ամերիկացի զինվորականի ձերբակալության մասին՝ օրենքը խախտելու մեղադրանքով։ Նրան հյուպատոսական աջակցություն է տրամադրվել։