ՌԴ-ում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
Ռուսաստանում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյին։
Նրա խոսքով, «Ռուսաստանում ԵՄ դեսպանը չի մասնակցի երդմնակալությանը»։