երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն

Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն

Խարկովի վրա ռուսական հրթիռային հարձակման արդյունքում վնասվել է 26 առանձնատուն, որոնցից երկուսն ամբողջությամբ ավերվել են, մեկը՝ մասամբ։ Այս մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Քաղաքապետի խոսքով՝ հրթիռը խոցել է մասնավոր հատվածը։ Պայթյունի ալիքից կոտրվել են ավելի քան երեք հարյուր պատուհաններ. 80 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ 

Տերեխովը հաստատել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավարի նախկին հաղորդագրությունները, որ հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ 11-ամյա երեխա և 72-ամյա մի կին։

  • Կիսվել: