հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է շարունակվեն. Լավրով

Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է շարունակվեն. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է շարունակվեն, Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկներին և որոշակի առաջընթաց է արձանագրում։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է, որ ստամբուլյան բանակցություններում Ռուսաստանն ուկրաինական կողմից շատ ավելի մեծ ըմբռնում է տեսել Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակում:

«Մենք (ուկրաինական կողմից) տեսանք մեկ այլ իրողության շատ ավելի մեծ ըմբռնում, ես նկատի ունեմ Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակը»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։


  • Կիսվել: