Ռումբի մասին անանուն ահազանգ. Բաթումի-Ստամբուլ ավիաչվերթը ժամով հետաձգվել է
Բաթումի-Ստամբուլ ավիաչվերթը երկու ժամով հետաձգվել է Բաթումի միջազգային օդանավակայանի շենքում ռումբի մասին անանուն ահազանգի պատճառով, հայտնում է Սպուտնիկ Վրաստանը:
Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, որոնք պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: