կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ Պետդուման նախատեսում է Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

ՌԴ Պետդուման նախատեսում է Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

ՌԴ Պետդումայի անվտանգության և հակակոռուպցիոն կոմիտեի անդամ Բիյսուլթան Համզաևը դիմում է պատրաստում Արդարադատության նախարարություն՝ «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչելու համար, գրում է «Московский Комсомолец»-ը։

Ըստ Համզաևի, Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև «Ռոսֆինմոնիտորինգը»-ը և ԱԴԾ-ն պետք է ուշադրություն դարձնեն այն տեղեկություններին, որոնց համաձայն, Անատոլի Չուբայսը և նրա ընկերությունը Ռուսաստանից դուրս բերված գումարով Թել Ավիվի համալսարանին կից «Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն» են բացում:

Պատգամավորն առաջարկում է Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել և իր կողմից այդ գերատեսչություններին ուղղված դիմում է պատրաստել։

Համզաևը նաև կարծում է, որ անհրաժեշտ է սկսել հակակոռուպցիոն գործընթաց Չուբայսի դեմ և պարզել, թե ինչպես է նա գումարը հանել երկրից և այժմ այն օգտագործում է «Իսրայելում կասկածելի կենտրոններ» ֆինանսավորելու համար։

  • Կիսվել: