շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինն Ալիևի տիկնոջը Բարեկամության շքանշան է շնորհել

Պուտինն Ալիևի տիկնոջը Բարեկամության շքանշան է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում արժանիքների համար Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Ալիեւան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:

Պուտինը պետական շքանշանը շնորհել է Նովո-Օգարեւոյի իր նստավայրում:

ՌԴ նախագահն ասել է. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է ոչ այն պատճառով, որ Դուք եկել եք, եւ որ Դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ո՛չ, դա կապված է Ձեր աշխատանքի, Ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, եւ մենք դա բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը:

Ըստ Պուտինի՝ շքանշանի անվանումն արդեն իսկ արտացոլում է այն, ինչ անում է Ալիեւան՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար:

Ալիեւան ասել է, որ իր համար մեծ պատիվ է, որ ՌԴ նախագահն իրեն անվանել է Ռուսաստանի բարեկամ:

  • Կիսվել: