շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։

Առանձնազրույցի ժամանակ քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, երկու կողմերն էլ կարևոր են համարել դրանք։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին՝ նշելով, որ անվտանգության խնդիրներն այստեղ «շատ զգայուն են»։

«Կքննարկենք նաև իրավիճակը՝   տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն հարցեր են»,- դիմելով Ալիևին՝ հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը՝ հավելելով, որ դետալային քննարկում կծավալվի՝ իր նշած հարցերի վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: