երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետեր Պելեգրինին ընտրվել է Սլովակիայի նախագահ

Պետեր Պելեգրինին ընտրվել է Սլովակիայի նախագահ

Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Պետեր Պելեգրինին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,12 տոկոսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով առաջին տեղում Պետեր Պելեգրինին է, ով քվեարկությամբ ընտրվել է նախագահ։ Երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Սլովակիայի նախկին արտգործնախարար Կորչոկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պելեգրինիի օգտին քվեարկել է 1 միլիոն 409 հազար 255 ընտրող, իսկ Կորչոկի օգտին՝ 1 մլն 243հազար 709։

Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ընտրելու իրավունք ունի մոտ 4,3 մլն քաղաքացի։ Նախագահական ընտրությունների  երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, ընտրողների մասնակցությունը կազմել է 61,14 տոկոս, մարտի 23-ին կայացած առաջին փուլում՝ 51,91 տոկոս:

  • Կիսվել: