Օրենբուրգի մարզում մի շարք բնակավայրեր կհայտնվեն հեղեղումների գոտում ջրհեղեղի գագաթնակետին
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում մի շարք բնակավայրեր կհայտնվեն հեղեղումների գոտում ջրհեղեղի գագաթնակետին, որը սպասվում է այս շաբաթ: Այս մասին հայտնել է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այսօր առավոտվա դրությամբ Օրենբուրգի մարզում ջրի տակ են մնացել 10168 բնակելի շենք և 18471 կենցաղային հողատարածք։ Տարհանվել է 6127 մարդ, այդ թվում՝ 1478 երեխա։ Ավելի քան 1,2 հազար տարհանված գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։
Ինչպես հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունը՝ Ուրալ գետի վրա՝ Իլեկի հենակետի մոտ, ջրի մակարդակը հասել է վտանգավոր սահմանագծին՝ 890 սմ-ի, ևս 6 հազար տուն կհայտնվի հեղեղման գոտում:
Վարչությունից հայտնել են նաև, որ իրավիճակի նորմալացում սպասվում է ապրիլի 25-ից ոչ շուտ: