չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Օդաչու-կասկադյորն ավիաշոուի պատրաստվելիս ինքնաթիռով ընկել է. 3 մարդ մահացել է (տեսանյութ)

Օդաչու-կասկադյորն ավիաշոուի պատրաստվելիս ինքնաթիռով ընկել է. 3 մարդ մահացել է (տեսանյութ)

Ամերիկացի օդաչու-կասկադյորն ավիաշոուի պատրաստվելու ընթացքում ընկել է ինքնաթիռով հնարքներ կատարելիս. 3 մարդ մահացել է, տեղեկացնում է Life-ը:

Նշվում է, որ համացանցում հրապարակվել է տեսանյութը, որտեղ երևում է, որ օդանավը հաջողությամբ բարձր վարպետության հնարքներ է ցուցադրում օդում, սակայն ինչ-որ պահի օդաչուն կորցնում է ընթացքի վերահսկողությունը, ինքնաթիռն սկսում է ընկնել: Մինչ օդաչուն փորձում է վերականգնել վերահսկողությունն ինքնաթիռի նկատմամբ, այն ընկնում է և բախվում գետնին:

Ավիավթարի հետևանքով զոհվել է երեք հոգի՝ օդաչուն և ԱՄՆ երկու քաղաքացիներ, որոնք հետևում էին թռիչքին: Էնդլինը Red Bull-ի օդաչուների թիմի անդամ էր: Իր վերջին թռիչքը նա իրականացնում էր Zivko Edge 540 օդանավով:

  • Կիսվել: