կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ո՞վ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով

Ո՞վ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով

Քաղաքացիությունը ենթադրում է մարդու և պետության իրավահարաբերություն, որը նրան տալիս է սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքներ։ Սակայն, միևնույն ժամանակ, այն սահմանում է որոշակի պարտավորություններ, գրում է akhaltskha.net-ը:

Որպես կանոն, Վրաստանի քաղաքացիություն ստանում են տվյալ երկրում ծնվողները և հպատակագրման միջոցով (տրվում է օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին), որն ունի իր ընթացակարգերը։ Հնարավոր է նաև պարզեցված ձևով ստանալ Վրաստանի քաղաքացիություն։

Սա վերաբերվում է այն անձին, ով ամուսնացած է Վրաստանի քաղաքացու հետ եւ վերջին 5 տարիներին օրինական հիմունքներով շարունակաբար բնակվում է Վրաստանում մինչև Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելը և բավարարում է հետևյալ պահանջները՝

ա․ եթե սահմանված մակարդակի տիրապետում է պետական լեզվին,

բ․ սահմանված մակարդակի ծանոթ է վրաստանի պատմությանը եւ արդարադատության հիմնական հիմունքներին։ Քաղաքացիության հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից անձի գիտելիքները գնահատելուց հետո, նա կարող է դիմել Վրաստանի արդարադատության տուն պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հարցը քննարկելու համար։

Անձի Վրաստանից դուրս գտնվելու դեպքում՝ նա կարող է դիմել արտերկրում Վրաստանի համապատասխան դիվանագիտական ​​ներկայացուցչություն կամ հյուպատոսարան։

Ծառայության պայմաններն և վճարներն հետևյալն են․ 60 օրում՝ 130 լարի, 40 օրում՝ 260 լարի, 20 օրում՝ 390 լարի։

  • Կիսվել: