երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրները ազատվել են աշխատանքից

«Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրները ազատվել են աշխատանքից

Մարտի 3-ին փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում: Աշխատանքից ազատվել են գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը: Այս մասին հայտնում է Մոսկվայի հեղինակավոր աղբյուրը: Պաշտոնապես տեղեկությունը առայժմ չի հաջողվում ճշտել ուշ ժամի պատճառով, գրում է «Հրապարակ»

Պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Մեր աղբյուրը հայտնում է, որ խմբագիրներին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը դիմեց ՌԴ գլխավոր դատախազություն` ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով: Ինչպես հայտնի է, Հայաստանի դեսպանը դիմել էր ոչ միայն դատախազություն, այլ նաև Ռուսաս-ին տանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայություն («Ռոսկոմնադզոր»)։

  • Կիսվել: