երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն կզբաղվի Միջերկրական ծովում թուրք-ֆրանսիական կոնֆլիկտի ուսումնասիրմամբ

ՆԱՏՕ-ն կզբաղվի Միջերկրական ծովում թուրք-ֆրանսիական կոնֆլիկտի ուսումնասիրմամբ

ՆԱՏՕ-ն հատուկ ուսումնասիրություն կանցկացնի՝ պարզելու Միջերկրական ծովում ֆրանսիական և թուրքական նավերի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները, գրում է ermenihaber.am-ը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հունիսի 10-ին հայտարարել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական «Courbet» նավի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում փորձում էր պարզել՝ արդյոք թուրքական «Cirkin» անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա։

Մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա այդ հայտարարությանն ի պատասխան պնդել էր, թե ֆրանսիական կողմի մեղադրանքները հեռու են իրականությունից և որևէ հավաստի ապացույց չունեն։ Մյուս կողմից, ըստ նրա, առկա են փաստական ապացույցներ առ այն, որ թուրքական նավը որևէ ագրեսիա չի դրսևորել և այդ փաստերը ներկայացվել են ՆԱՏՕ-ին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 18-ին կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ միջադեպը քննարկվել է նշված հանդիպման ընթացքում։



«Համոզված եղեք, որ ՆԱՏՕ-ի ռազմական առաջնորդները ուսումնասիրում են միջադեպը՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», - նշել է Ստոլտենբերգը։

  • Կիսվել: