հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Նախիջեւանը կորոնավիրուսի պատճառով բլոկադայի մեջ է

Նախիջեւանը կորոնավիրուսի պատճառով բլոկադայի մեջ է

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված՝ Թուրքիան փակել է ոչ միայն Իրանի, այլեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանները, տեղեկացնում է Turan-ը։

Նշվում է, որ Իրանը, որից բխում է սպառնալիքը, նույնպես փակել է Նախիջեւանի հետ սահմանը։ Արդյունքում ինքնավար հանրապետությունը, որը ուղիղ ցամաքային կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հայտնվել է լիակատար ցամաքային բլոկադայի մեջ։ Միակ կապը արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցության միջոցով։

Ճանապարհների արգելափակման պատճառով Նախիջեւանում աճել են մթերային ապրանքների գները։ Տեղի բնակիչները խանութներից մեծ քանակի նպարեղեն եւ այլ մթերքներ են գնում։ Իշխանություններն առայժմ մթերքների վաճառքի սահմանափակումներ չեն մտցրել։

Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ երկիրը փակում է Իրանի հետ սահմանը։

  • Կիսվել: