ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ

Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով  զոհվել է Ռուսաստանի ճակատամերձ բնակավայրերի 11 բնակիչ, 48-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Անցած շաբաթվա ընթացքում գնդակոծություններից տուժել է 59 խաղաղ բնակիչ. 48-ը վիրավորվել է, այդ թվում՝ երեխա, 11-ը՝ զոհվել», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միրոշնիկը հայտնել է, որ նշված ժամանակահատվածում ուկրաինական զորքերն «առնվազն 1 278 զինամթերք» են արձակել Ռուսաստանի Դաշնության ճակատամերձ տարածքների  քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։

«Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ավելացրել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա մարտական ​​շփման գծի ամբողջ երկայնքով», - նշել է նա՝ հավելելով, որ ապրիլի լույս 20-ի գիշերն առնվազն 50 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռյազանի, Կալուգայի մարզերի օդային տարածությունում:

  • Կիսվել: