կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միչիգան նահանգում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում կրկին Դոնալդ Թրամփն է հաղթում

Միչիգան նահանգում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում կրկին Դոնալդ Թրամփն է հաղթում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ նախնական արդյունքների, Միչիգանում հաղթում է հանրապետականների փրայմերիզում, հայտնել են CNN-ը և Fox News-ը։

Քվեաթերթիկների 26 տոկոսի մշակման արդյունքներով Թրամփը հավաքել է 66,8 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Նիկի Հեյլին՝ 28,1 տոկոս։ Միաժամանակ վերջինս ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել ընտրություններից։

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները ևս տեղի են ունենում Միչիգանում։ CNN-ը գրում է, որ, ըստ նախնական արդյունքների, առաջատար է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը։ Քվեաթերթիկների 26 տոկոսի մշակման արդյունքներով նրա օգտին քվեարկել է 79,8 տոկոսը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դին Ֆիլիպսը հավաքել է 2,8%:

Մինչ Միչիգանը, Հանրապետական կուսակցության փրայմերիզներն անցկացվել են չորս այլ նահանգում՝ Այովա, Նյու Հեմփշիր, Նևադա և Հարավային Կարոլինա, ինչպես նաև Վիրջինյան կղզիներում: ամենուր հաղթել է Դոնալդ Թրամփը:

  • Կիսվել: