Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը
Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ մասին հայտնում է ria.ru-ն:
РЕН ТВ-ի տվյալների համաձայն՝ Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության էին ենթարկել:
Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992-2010 թվականներին