երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լիբերիայում 40-ից ավելի հանքափորներ են մահացել

Լիբերիայում 40-ից ավելի հանքափորներ են մահացել

Առնվազն 45 հանքափոր է մահացել Լիբերիայի հյուսիսարևմտյան Մասակպա և Բամգոմա քաղաքներում սողանքների հետևանքով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով փրկարարական գործողությունների մասնակիցների շրջանում աղբյուրի:

Ըստ դրա՝ փրկարարները երկու վայրից հայտնաբերել են 45 դի: Զոհերը զբաղվել են ապօրինի հանքարդյունաբերությամբ:

  • Կիսվել: