ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը

Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում։ Այս մասին նա ասել է Fakt հրատարակությանը տված հարցազրույցում։

«Եթե մեր դաշնակիցները որոշեն միջուկային զենքի համատեղ օգտագործման շրջանակներում միջուկային զենք տեղակայել նաև մեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու նպատակով, ապա մենք պատրաստ ենք դրան», - հայտարարել է Դուդան։

Նա հավելել է, որ Լեհաստանը դաշնակից է Հյուսիսատլանտյան դաշինքում և նույնպես պարտավորություններ ունի այդ առումով։

«Մենք պարզապես ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում», - նշել է Դուդան։

Լեհաստանի նախագահը նաև ասել է, որ երկրում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման թեման «արդեն երկար ժամանակ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմաներից է»։

  • Կիսվել: